ԱԻՆ-ը հերքում է երկրաշարժի հետևանքով փլուզումների և ավերածությունների մասին լուրերը

ԱԻՆ-ը հերքում է երկրաշարժի հետևանքով փլուզումների և ավերածությունների մասին լուրերը

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում: Ցնցումները հատկապես զգացվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում:

Լուրջ ավերածությունների մասին հստակ տեղեկատվություն այս պահին չկա: Մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե երկրաշարժի հետևանքով ավերածություններ և շենքերի փլուզումներ կան:

Բաղդասարյանը մասնավորապես գրել է. «Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա։ Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: ԱԻՆ խոսնակը նաև կոչ է արել հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Նշենք, որ քիչ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքով որոշ տարածքներում հոսանքազրկումներ են, կորել է ինտերնետային կապը, մարդիկ առաջին անհրաժեշտության պարագաներով դուրս են եկել փողոցներ:

Սոցիալական ցանցերում նաև լուսանկարներ են տարածվում երկրաշարժի հետևանքով պատերից պոկված ծերպերի, քարերի, առաստաղների ճաքերի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում