Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն գահակալության 70-ամյակի կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երախտագիտություն է հայտնել պետության ղեկավար Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն՝ ազգին 70-ամյա ծառայության համար։ Այս մասին ասվում է վարչապետի հայտարարության մեջ, որը տարածվել է կիրակի օրը, երբ նշվում է միապետի գահակալության պլատինե տարեդարձը։
«Այսօր իսկապես պատմական պահ է. Նորին Մեծություն թագուհին կլինի բրիտանացի առաջին միապետը, որը կնշի գահակալության պլատինե հոբելյանը», - ասել է Ջոնսոնը: «Իր 70-ամյա կառավարման ընթացքում նա դրսևորել է ոգեշնչող պարտքի զգացում և անմնացորդ նվիրվածություն ազգի հանդեպ»:
Կարծիքներ