Տոնգայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգա թագավորության ափերի մոտ, կիրակի օրը 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Նուկուալոֆայից 99 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 22,4 հազար մարդ։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ