Միլիոնավոր դոլարներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գաղտնազերծված շվեյցարական հաշվեհամարներին

Միլիոնավոր դոլարներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գաղտնազերծված շվեյցարական հաշվեհամարներին

Medianews-ը գրում է.

Դեռևս 2015 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գաղտնազերծեց HSBC-ի շվեյցարական մասնաճյուղի ավելի քան 60 հազար փաստաթղթեր, որոնք ներկայացնում են բանկի ավելի քան 100 հազար հաճախորդների անձնական հաշիվների տվյալները:  Գաղտնազերծված հավեհամարների թվում էր նաև դեռևս թվականին բացված կաթողիկոսի հաշվեհամարը՝   Նորին Սրբություն Գարեգին երկրորդ Ներսես անունով։  Ի դեպ, դեռևս 2006-2007 թվականներին կաթողիկոսի հաշվեհամարի վրա 1 միլիոն 100 հազար դոլար կար։

Ավելի ուշ Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, պարզաբանումներ տալով «Արմենպրեսին», ասել էր, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց հայրապետների անունով և որևէ տարօրինակ ու զարհուրելի երևույթ չկա դրանում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա շվեյցարական բանկում:

 

Ի դեպ, դեռևս 2006-2007 թվականներին կաթողիկոսի հաշվեհամարի 1,1 միլիոն դոլար վաղուց իսկ արդեն  հասել մի քանի տասնյակ միլիոն դոլարի, սիկ այն, որ եկեղեցուն արված նվիրատվությունները փոխանցվում են կաթողիկոսի անձնական հաշվեհամարին՝  առնվազն մտորումների տեղիք է տալիս։  Փաստ է, որ Հայաստանում այսօր բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր հիմնանորոգման կարիք ունեն, սակայն եկեղեցուն արված նվիրատվությունները խնամքով պահվում են կաթողիկոսի անձնական հաշվեհամարին։

Ստորև ներկայացնում են Ազատություն ռ/կ-ի  անդրադարձը՝  կաթողիկոսի գաղտնազերծված շվեյցարական հաշվեհամարներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում