Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը, հայտնում է AFP-ն: Օրական ավելի քան 600 հնդիկ է մահանում, եւ ամբողջ երկրում կրկին սահմանափակումներ են մտցվում դրանց մեղմացումից հետո։
Ուրբաթ հրապարակված առողջապահության նախարարության տվյալները ցույց են տալիս, որ հաղորդված դեպքերի ընդհանուր թիվը 1.003․382 է:
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով երրորդն է՝ ԱՄՆ-ից եւ Բրազիլայից հետո, թեեւ այս երկու երկրներում մահացության մակարդակը շատ ավելի բարձր է։
Կարմիր խաչի եւ Կարմիր կիսալուսնի միությունների միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ Հնդկաստանը, Պակիստանը եւ Բանգլադեշն արագորեն դառնում են վիրուսի հաջորդ էպիկենտրոնը:
«Թեեւ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր ԱՄՆ-ում եւ Հարավային Ամերիկայում զարգացող ճգնաժամի վրա, Հարավային Ասիայում արագորեն զարգանում է մարդկային զուգահեռ ողբերգությունը,- հայտարարել է կազմակերպությունը:- Հարավային Ասիայում COVID-19-ը տարածվում է տագնապալի արագությամբ, որտեղ բնակվում է մարդկության մեկ քառորդ մասը»։
Կարծիքներ