Սիրիայում անտառների հրկիզման մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 24 մարդ

Սիրիայում անտառների հրկիզման մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 24 մարդ

Սիրիայում 24 մարդ մահապատժի է ենթարկվել 2020 թվականին անտառների միտումնավոր հրկիզումների համար։ Այս մասին հայտնել է BBC-ն՝ հղում կատարելով Սիրիայի արդարադատության նախարարությանը։

Մահապատժի ենթարկվածները եղել են «հանցագործներ, ովքեր կատարել են ահաբեկչական գործողություններ՝ դյուրավառ նյութերի օգտագործմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների և վնասել պետական ​​ենթակառուցվածքները, պետական ​​և մասնավոր գույքը»,-հայտնել են Արդարադատության նախարարությունից:

Բացի այդ, 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Եվս 9 անձինք այդ թվում՝ 5 անչափահաս, դատապարտվել են 10-ից 12 տարվա ազատազրկման։

Մահապատժի ենթարկվածները 2020 թվականի վերջին ձերբակալված տասնյակ մարդկանց թվում էին, ովքեր խոստովանել են, որ սկսել են հրկիզումներ ծրագրել սկսած 2020 թվականի օգոստոսից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում