Միլանը հայտարարել է Լուկա Յովիչի տեղափոխության մասին
Սերբ հարձակվող Լուկա Յովիչը դարձել է իտալական «Միլանի» խաղացող։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա հարձակվողի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Յովիչը նոր ակումբում հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։
2019 թվականի հունիսի 4-ին Լուկա Յովիչը պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ (2 գոլ 32 խաղում), որից հետո 2021 թվականի հունվարին վարձավճարով վերադարձավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» (18 հանդիպում, չորս գոլ)։ Վարձավճարից հետո 2021/2022 մրցաշրջանը նա անցկացրել է Մադրիդում (19 հանդիպում, մեկ գոլ)։ 2021 թվականի հուլիսին Յովիչը տեղափոխվեց իտալական «Ֆիորենտինա», որտեղ 50 խաղում 13 գոլ խփեց։ Այս մրցաշրջանում նա ոչ մի խաղ չի անցկացրել։
Միջազգային մակարդակով Յովիչը Սերբիայի հավաքականի կազմում անցկացրած 30 խաղում տասը գոլ է խփել։
Կարծիքներ