Կուրիլյան կղզիներում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները երկու երկրաշարժ են գրանցել Կուրիլյան կղզիներում և Խաղաղ օվկիանոսում՝ կղզիների մոտ։ 5,8 մագնիտուդով մեկ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը ժամը 07:49-ին Կուրիլյան կղզիների հյուսիսային հատվածում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Ըստ օպերատիվ տվյալների՝ նրանք դա զգացել են Սեւերո-Կուրիլսկում՝ 4 բալ ուժգնությամբ»,- հայտնել են մասնաճյուղից։
Էպիկենտրոնը գտնվել է Սեւերո-Կուրիլսկ քաղաքից 15 կմ դեպի արեւելք, սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,8 բալ, խորությունը՝ 140 կմ։
ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունից հայտնում են, որ ցունամիի ահազանգ չի հայտարարվել, բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն հունով։ Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ