Երեխայի միանվագ օժանդակությունը շահառուները կարող են ստանալ «Արցախփոստի» և «Հայփոստի» բաժանմունքներից
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար սահմանված է միանվագ՝ 20000 դրամի չափով օժանդակություն։
Շահառուներն աջակցությունը կարող են ստանալ և՛ «Արցախփոստի» և՛ «Հայփոստի» բաժանմունքներից։
Հավաքված տվյալների համաձայն՝ աջակցությունից դեռևս քիչ թվով քաղաքացիներ են օգտվել։
Շահառուներին հորդորում են համապատասխան փաստաթղթերով ներկայանալ և ստանալ հասանելիք գումարը։
Կարծիքներ