Չինաստանի պաշտպանության նախարարը կժամանի Բելառուս
Կենտրոնական ռազմական խորհրդի և Պետական խորհրդի անդամ, Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լի Շանգֆուն չորեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով կժամանի Բելառուս, որտեղ կքննարկի երկկողմ ռազմական համագործակցության ակտուալ հարցեր,- ՏԱՍՍ-ը։
Լի Շանգֆուն Մինսկ կժամանի Ռուսաստանից, որտեղ նախօրեին մասնակցել է Միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովին, որն անցկացվել է մերձմոսկովյան Patriot զբոսայգում։
Իր ելույթում ՉԺՀ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարն ասել է, որ Պեկինը կշարունակի ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների, ինչպես նաև հուշագիր ստորագրած Բելառուսի հետ։
Կարծիքներ