Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կամրապնդի ՆԱՏՕ-ի կառույցներն իր տարածքում
Ռումինիան ՆԱՏՕ-ի համար կարևոր տարածաշրջանային կենտրոն է և կշարունակի ջանքերը երկրի տարածքում դաշինքի կառույցների ամրապնդման ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
«Ռումինիան ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության ամրացված դիրքերի ծանրության կարևոր կենտրոն է: Ռումինիան... կշարունակի ջանքերը երկրի տարածքում ՆԱՏՕ-ի կառույցների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի՝ 2022 թվականին Չինկուում հիմնված մարտական խմբի ամրապնդման ուղղությամբ», - ասել է նա Կոնստանցայում Ռումինիայի ռազմածովային նավատորմի օրվա առթիվ ավանդական տոնակատարությունների ընթացքում:
Յոհանիսն ընդգծել է, որ Ռումինիան կշարունակի քաղաքական և գործնական օգնություն տրամադրել Կիևին, կմասնակցի ուկրաինացի զինվորականների պատրաստմանը ԵՄ-ի ռազմական օգնության առաքելության շրջանակներում, ինչպես նաև երկրում կբացի F-16 ինքնաթիռների համար օդաչուների պատրաստման տարածաշրջանային կենտրոն։
Կարծիքներ