Տոկաևը նշել է ԱՄՆ-ի և Ղազախստանի գործընկերության զարգացումն անվտանգության ապահովման ոլորտում

Տոկաևը նշել է ԱՄՆ-ի և Ղազախստանի գործընկերության զարգացումն անվտանգության ապահովման ոլորտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագրում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է անվտանգության ոլորտում երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАССգործակալությունից:

«Պետության ղեկավարը նշել է ղազախաամերիկյան ընդլայնված ռազմավարական գործընկերության առաջանցիկ զարգացումն անվտանգության ապահովման, էներգետիկայի, ներդրումների ներգրավման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում: Ղազախստանի ղեկավարը հեռագրում երախտագիտություն է հայտնել աջակցության համար Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգության և փոխկապակցվածության ամրապնդման գործում», -  ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում