Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. բնակիչները խուճապահար լքել են տները

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. բնակիչները խուճապահար լքել են տները

Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից՝ նշելով, որ էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։

Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։

5-ից 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի թերակղզու հարակից տարածքներում։

Որոշ հատվածներում ցնցումները շատ ուժգին են եղել, բնակիչները խուճապահար լքել են տները՝ դուրս գալով փողոցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում