Մայրաքաղաքում կերկարացվի տրոլեյբուսի գիծը
Երևանում առաջին անգամ տրոլեյբուսի գծի երկարացում է նախատեսվում՝ 1,5 կմ հատվածով:
Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Նոր ժամանակներում առաջին անգամ նախաձեռնել ենք տրոլեյբուսների գծի երկարացում՝ 1,5 կմ հատվածով: Այդ գիծը Շիրակ-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում էր, որտեղ տրոլեյբուսները շրջադարձ էին իրականացնում: Կարծում եմ, մարտին կվերջացնենք, և տրոլեյբուսները կանցնեն ամբողջությամբ Շիրակ փողոցով»,-նշեց Սարգսյանը: Դրանով և՛ բնակիչների համար հարմարավետության հարցը կլուծվի, և՛ Շիրակ-Արտաշիսյան խաչմերուկում խցանումներ չեն առաջանա, քանի որ շրջադարձն այդտեղ էր կատարվում:
Փոխքաղաքապետը նաև ընդգծեց, որ դեռևս 2020 թվականից նախատեսել էին տրոլեյբուսների գույքագրման աշխատանքներ իրականացնել, ուսումնասիրվում է հաշվապահությունը: Նա շեշտեց, որ անցում է կատարվելու նոր ծրագրային մեթոդների:
Կարծիքներ