Հրազդանի կիրճը կունենա հատուկ կարգավիճակ (տեսանյութ)
Քաղաքաշինական և բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունը նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավու նախագծի իրականացում: Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Գրառման մեջ նաև ասված է.
«90-ականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները:
Որպես ռեկրեացիոն գոտի կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների արդյունքում, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև»:
Կարծիքներ