ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը նոյեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ պարեկային ծառայողները Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց: Արդյունքում՝ 3 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն։ Խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։
Հավելենք նաև, որ հասարակական տրանսպորտում վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
Կարծիքներ