Մեզ պետք է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի․ Փաշինյան

Մեզ պետք է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունների օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։

«Մեզ պետք է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացն օր առաջ վերականգնվի։ Ղարաբաղի ճանաչումը, պետք է հասկանանք՝ ի՛նչ կտա։ 30 տարի, մի քիչ՝ քիչ, անընդհատ քննարկվել է, և այդ որոշումը չի կայացվել։ Չի կայացվել, որովհետև բոլորը հասկացել են, որ Հայաստանը պետք է առնվազն առաջինն ու միակը չլինի, որ այդ քայլն անի։

Մենք պետք է հասկանանք, թե դա ի՛նչ է տալու։ Այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցը միջազգային հարց է։ Այն միայն Հայաստանի դիրքորոշումներով հնարավոր չէ լուծել։ Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Ղարաբաղի հայության իրավունքների վերաբերյալ մեր դիրքորոշումները հաղորդակցության մեջ դնել միջազգային դիրքորոշումների հետ»,- ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում