Բիլ Գեյթսը անվանել է մարդկության ամենաբարդ խնդիրը

Բիլ Գեյթսը անվանել է մարդկության ամենաբարդ խնդիրը

Մարդկության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը կլիմայի չեզոքության հասնելն է մինչև 2050 թվականը։ Այս մասին ասել է Microsoft-ի հիմնադիր և բարերար Բիլ Գեյթսը Ավստրալիայի հանրային հեռարձակման ազգային կորպորացիային տված հարցազրույցում:

«Սա ամենադժվար մարտահրավերն է (կլիմայի չեզոքություն մինչև 2050թ.- խմբ.), որին մարդկությունը երբևէ բախվել է, քանի որ ֆիզիկապես աշխարհի տնտեսությունները՝ ցեմենտ, պողպատ, տրանսպորտ, գյուղատնտեսություն, այս բոլոր ոլորտները պետք է փոխվեն»,- ասել է Գեյթսը:

Նա պարզաբանել է, որ միայն նորարարությունների կիրառումը, դրանց մասշտաբավորումը, ինչպես նաև կլիմայի չեզոքության քաղաքականության իրականացումը կլուծեն այս խնդիրը մինչև 2050 թվականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում