Անգլիայի չեմպիոնը հեռացավ «Չելսիից»
Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերը կարիերան կշարունակի թուրքական «Կասիմպաշայում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թուրքական ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 30-ամյա ֆուտբոլիստին:
Դրինքուոթերն «Աստոն Վիլա» վարձակալությամբ տեղափոխությունից հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» գլխավոր թիմում: Լոնդոնյան ակումբի կազմում նա նախորդ անգամ դաշտ դուրս եկել է 2020 թվականի փետրվարին:
Դենիել Դրինքուոթերը 2017-ին «Լեսթերից» է տեղափոխվել «Չելսի»: Լեսթերցիների հետ նա դարձել էր Անգլիայի չեմպիոն:
Կարծիքներ