ԲՏԱ նախարարության աջակցությամբ SAS BASE-ի դասընթացի մասնակիցները աշխատանքային պայմանագրեր են կնքել

ԲՏԱ նախարարության աջակցությամբ SAS BASE-ի դասընթացի մասնակիցները աշխատանքային պայմանագրեր են կնքել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ - մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է SAS BASE ծրագրավորման անվճար դասընթացի առաջին խմբի ուսումնական գործընթացը: Գրանցված 21 մասնակիցներից քննությունը հանձնել են 10-ը, նրանցից 4-ը աշխատանքի առաջարկ են ստացել կազմակերպիչ՝ «Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունում, մի քանիսն էլ ուսումնասիրում են առաջարկներ այլ ընկերություններից:

Նոյեմբերի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել ավարտական քննությունը հանձնած 10 մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը, ողջունել է դասընթացի մասնակիցներին, շնորհավորել նրանց ավարտելու և նրանցից 4-ին՝ նաև աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նա շնորհակալություն է հայտնել «Դը Գուրուս» ընկերության աշխատակազմին դասընթացը լավագույնս անցկացնելու և գերազանց առաջադիմություն ունեցող մասնակիցներին՝ ընկերությունում աշխատանքի հնարավորություն ընձեռելու համար: Իր խոսքում նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է տեխնոլոգիական կրթության և պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորության մասին:

«Դը Գուրուս» ընկերությունն արդեն իսկ ընդունում է երկրորդ փուլի մասնակիցների հայտերը. դասընթացները շուտով մեկնարկելու են: Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանում և Արցախում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև 2020 թվականի հուլիսին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ «Մասնագետների պատրաստման բուհ - մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, ընկերությունն իրականացնելու է SAS Base ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում 90 մասնակցի համար՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:

 «Դը Գուրուս» ՍՊԸ-ն տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություններից է։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում  աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։ 

SAS Base ծրագրի և գրանցման մանրամասները ներկայացված են edu.hti.am կայքում հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/sas-base?fbclid=IwAR2OWK5CbbWVz7llIbllOPht1OyAUE_6gRAwrlSyh-7tibLl0WQSiOPRXYs :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում