Կամչատկայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքը։
Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 75 կմ հեռավորության վրա։
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ բնակիչները ցնցումները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ