Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը 10:00-ի դրությամբ։
Ըստ ԳՇ-ի՝ Ռուսական կողմի ավիացիան կառավարվում և ղեկավարվում է Ա-50 տիպի ինքնաթիռներով Բելառուսի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության օդային տարածքում։
«Ուկրաինայի բնակչությանը վախեցնելու համար հակառակորդը գնալով ավելի շատ է ոչնչացնում քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի շենքերը»,- ասվում է ԳՇ-ի հայտարարությունում։
Ըստ գերատեսչության՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռները դեսանտայիններով վայրէջք են կատարել Բելառուսի «Գոմել» օդանավակայանում։
«Այժմ թշնամին, արժանի հակահարված ստանալով Չեռնիգովի պաշտպաններից, փորձում է շրջանցել քաղաքը և հարձակվել մայրաքաղաքի վրա։ Նույն նպատակով, անկախ կորուստներից, հակառակորդը շարժվում է Կոզելեց-Բրովարի և Կոնոտոպ-Նեժին-Կիև ուղղությամբ։ Կոնոտոպ քաղաքը կորցրել ենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության՝ պայքար է ընթանքում Մելիտոպոլ քաղաքի համար։ Իսկ Դոնեցկում իրավիճակը նույնն է, և ռուսական կողմը հաջողություներ չունի։
Կարծիքներ