Ռուսաստանի միլիարդատերերը փետրվարի 24-ին միագումար կորցրել են 39 միլիարդ դոլար. Forbes
Ռուսաստանի միլիարդատերերը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, շուկայի փլուզումից հետո միագումար կորցրել են 39 միլիարդ դոլար. ամենից շատ կրճատվել Է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի կարողությունը: Այդ մասին հաղորդել Է Forbes-ը:
Բաժնետոմսերի ռուսական շուկան հինգշաբթի օրը 33,28 տոկոսով անկում Է արձանագրել հիմնական սակարկությունների արդյունքներով: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն անցկացնել Ուկրաինայի ապառազմականացման նպատակով:
Դրա հետ կապված ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի խոշորագույն բանկերի եւ կազմակերպությունների նկատմամբ: Ինչպես նշում Է հրատարակությունը, ընդամենը փետրվարի 16-ից ի վեր Ռուսաստանի միլիարդատերերն աղքատացել են 90 միլիարդ դոլարով:
Հինգշաբթի օրվա արդյունքներով՝ առավել մեծ կորուստներն ունեցել Է Վագիտ Ալեքպերովը. նրա կարողությունը կրճատվել Է 3,8 միլիարդ դոլարով կամ 15,4 տոկոսով: «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունը նվազել Է 3,3 միլիարդ դոլարով (11,3 տոկոս), իսկ Սուլեյման Քերիմովը, որի ընտանիքը վերահսկում Է «Պոլյուս» ընկերությունը, կորցրել Է 2,6 միլիարդ դոլար (18,2 տոկոս):
Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը հինգշաբթի օրն աղքատացել Է 2,5 միլիարդ դոլարով կամ 8,3 տոկոսով: Տոկոսային հարաբերությամբ ամենաշատը կորցրել Է TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը. նրա կարողությունը կրճատվել Է 2 միլիարդ դոլարով, այսինքն՝ 52,2 տոկոսով: «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, աղքատացել Է 1,9 միլիարդ դոլարով կամ 7 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ