Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ

Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի,Գորիսի, Կապանի, Գավառի, Սպիտակի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Փրկարար ծառայությունըն էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ 

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում