Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է

Նախարարության պաշտոնյաների անունից գործում են կեղծ WhatsApp հաշիվներ. ՇՄՆ-ն զգուշացնում է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ WhatsApp-ում բացվել են կեղծ օգտահաշիվներ՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնատար անձանց անուն-ազգանուններով։

Տվյալ օգտահաշիվներից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ նախարարության/պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

 

«Խնդրում ենք լինել առավել զգոն․

չպատասխանել նման հաղորդագրություններին,

չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),

չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,

անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում