Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 27-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։

Քամին հարավային է՝ 2-5 մ/վ, մարտի 26-28-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ 

Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում