Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Կիրակի օրը Կագայան նահանգի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ զոհերի, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Տուգեգարաո վարչական կենտրոնից 178 կմ հյուսիս-արևմուտք (մոտ 115 հազար մարդ): Օջախը՝ 40 կմ խորության վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում