Ռոմայի հինգ խաղացող ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ

 Ռոմայի հինգ խաղացող ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ

Armsport.am-ի հաղորդմամբ՝ Mini Feed News-ը, մեջբերելով Football Italia-ին և Corriere dello Sport-ին, հայտնում է, որ «Ռոմայի» հինգ խաղացող ծրագրում է հեռանալ ակումբից այս ամառ։

Այդ ֆուտբոլիստներն են Ջորդան Վերետուն, Ռոջեր Իբանեսը, Մատիաս Վինան, Հենրիխ Մխիթարյանը և Նիկոլո Զանիոլոն:

Gazzetta dello Sport-ն էլ իր հերթին հայտնում է, որ Մոուրինյուն ծրագրում է 83 միլիոն ֆունտ ստերլինգ ծախսել առաջիկա ամառ՝ վերը նշված խաղացողներին փոխարինելու համար: Նրա կարճ ցուցակում են «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական, «Ֆեյենորդի» աստղ Մարկոս ​​Սենեսին և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» խաղացող Ֆիլիպ Կոստիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել այն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը հայտնվել են մամուլում: Corriere dello Sport-ը հրապարակել էր պորտուգալացու խոսքերը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո. պորտուգալացին ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ և որ նրանք չունենք տղամարդկություն:

Ընդհանուր առմամբ, «Ռոմայում» իրավիճակը բնութագրվում է որպես անկայուն, որոշ խաղացողներ դժգոհ են ինչպես Մոուրինյուից, այնպես էլ ընդհանուր առմամբ ակումբի ղեկավարությունից: Ուստի նրանք պատրաստ են հեռանալ թիմից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում