Հայազգի դիվանագետը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ
Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիգյանը նշանակվել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության հարցերով խորհրդի անդամ, հայտնում են Ամերիկայի Հայկական Վեհաժողովից:
Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիգյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիային կից: Ծառայության ընթացքում արժանացել է Պետդեպի բարձր պատվավոր պարգևի: Խաչիգյանն ԱՄՆ-ում ծառայող կին դեսպանների միության հիմնադիր է, որի կազմում ներառված է ավելի քան 200 գործող և նախկին դեսպան, մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, խորհուրդների անդամ:
Կարծիքներ