Գիտնականները պարզել են, թե ինչպես է կյանքի իմաստի որոնումը ազդում առողջության վրա
Ամերիկացի գիտնականները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ մարդիկ, որոնք իրենց համար պարզաբանել են կյանքի իմաստը, ֆիզիկական և ճանաչողական ունակությունների ավելի բարձր ցուցանիշ ունեն, քան նրանք, ովքեր դեռ փնտրտուքի մեջ են։ Բացի այդ, առաջիններն ավելի քիչ են հիվանդանում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Psychiatry ամսագրում:
Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իմաստավորված կյանքով ապրելը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը, որովհետև մարդիկ ավելի հանգիստ են դառնում, մինչդեռ կյանքի իմաստի փնտրտուքը ապրումներ և առողջական խնդիրներ է առաջացնում։
Գիտնականները հարցումներ են անցկացրել Սան Դիեգոյի շրջանի (Կալիֆորնիա) 21-ից 100 տարեկան 1042 բնակիչների շրջանում: Գիտնականները պարզել են, որ տարիքային տարբեր խմբերում իրենց կյանքից գոհ մարդկանց տոկոսը զգալիորեն տարբերվում է: Նրանց առավելագույն թիվը 60-ամյա տարեցների շրջանում էր:
Գիտնականները կարծում են, որ գոյության իմաստը կարևոր բժշկական, կլինիկական նշանակալի ցուցանիշ է, որը կարող է օգտագործվել հիվանդների վիճակը բարելավելու համար:
Կարծիքներ