Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցնում է բնականոն աշխատանքի
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։
Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը:
Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։
Կարծիքներ