Ա՛յո, ոստիկանության գործողությունները համաչափ են, տեղին են. Զոյա Թադևոսյան
Խուլիգաններին, մարդասպաններին, գողերին, ավազակներին, որոնք 25 տարի մարդկանց ծեծելով սպանել են, մարդկանց ունեցվածքը յուրացրել են, կողոպտել են, հիմա էլ լկտիաբար խանգարում են հասարակական կարգը, ծնունդով ժեխերը ժողովրդին ժեխ են անվանում, ջհանդամի տերերը ժողովրդին ջհանդամն են ուղարկում, ոտնահարում են ժողովրդի իշխանությունը, ոստիկանը պետք է գուրգո՞ւրի, փայփա՞յի: Տեղին է, ա՛յո:
Մարդիկ աշխատում են, հարկեր են վճարում, որ բանակը պահվի, թոշակառուն կարողանա գոյատևել, Արցախը օգություն ստանա, անապահովներն ու հաշմանդամները, զոհված հերոսների հարազատները նպաստ ու օգնություն ստանան, իսկ պորտաբույծ, անհայրենիք, չարամիտ երկոտանիները ստորաբար խափանում են երկրի նորմալ կենսագործունեությունը:
Իշխանության բռնազավթումը այդ որկրամոլների հայտարարած նպատակն է:
Ավելի ազգակործան մտադրություն հնարավոր էլ չէր պատկերացնել: Մեր օրերում:
Հայաստանի հասարակությունը, դաշնակնե՛ր, կրթված է, ոսոխին տարբերում է բարերարից:
Միայն դո՛ւք մնացիք ձեր հայրենավաճառ անցյալում, ագահ և տգետ:
ՀՊՏՀ պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ