2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Խաչատուր Պողոսյան
2025 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ 805 դիմում մերժվել է։ Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ արդյոք մերժվածների թվում եղել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, Պողոսյանը պատասխանել է, որ նման վիճակագրություն չի վարվում։
«Իմ ունեցած տեղեկության համաձայն՝ նման դեպքերը գրեթե բացառվում են, քանի որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմումները քննում է առանձնահատուկ ռեժիմով և հնարավորինս սեղմ ժամկետներում։ Իմ հիշողության մեջ նման դեպք չկա»,- նշել է նա։


Կարծիքներ