Ուկրաինական Bees Airline-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումներ կատարել Երևան և Թբիլիսի
Ուկրաինական Bees Airline ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների և փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։
Ըստ աղբյուրի՝ այս փուլում ավիաընկերությունն ընդունում է ընդհանուր և հատուկ բեռներ (կենդանիներ, արժեքավոր բեռներ, դիվանագիտական փոստ և արագ փչացող ապրանքներ)՝ Կիև-Թբիլիսի-Կիև, Կիև-Երևան-Կիև և Կիև-Շարժա-Կիև կանոնավոր երթուղիներով փոխադրման համար:
«Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում նշանակված գլխավոր գործակալների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կայքը հիշեցնում է, որ ուկրաինական Bees Airline նոր ավիաընկերությունը մայիսի 3-ից սկսել է թռիչքներ իրականացնել Երևան։
Կարծիքներ