Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն
Հայաստանը Արցախի կառավարությանը և արցախահայությանը աջակցելու համար իրականացրել է 20-ից ավել միջոցառում և տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն։
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։
«Արցախի կառավարությանը և արցախահայությանը աջակցելու նպատակով Կառավարությունում իրականացվել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու համար Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ։ Իրականացվող միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերի ծախսն ամբողջությամբ ֆինանսավորելու համար 2020-21 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9,8 միլիարդ դրամ։ Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների թոշակները և նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020-21 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44,7 միլիարդ դրամի բյուջետային վարկ»,- ասաց Մկրտչյանը։
Ֆինանսավորվել են նաև այլ միջոցառումներ:
Կարծիքներ