«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում իրականացվող «Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական գյուղատնտեսություն» փուլային նախագծով, այս օրերին Սյունիքի մարզում է և անցկացնում է տնայցեր պոտենցիալ շահառու 14 ընտանիքներին։

Եռօրյա այցերն ընդգրկում են Շաքի, Շամբ, Լոր, Բռնակոթ, Սիսիան, Շաղատ և Գորայք համայնքները, որոնց ընթացքում ծրագրի ղեկավարը և Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղից փորձագետն անձամբ են հանդիպում ընտանիքներին՝ անհատապես ծանոթանալու նրանց առօրյա գործունեությանը, կիրառվող գյուղատնտեսական մոտեցումներին և ընտանեկան պայմաններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում