Ստամբուլում ընթանում են Մեդինսկու և Արախամիայի բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի դեմ առ դեմ բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ պատվիրակություններին էր դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ստամբուլում ընթացող բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է մարտի 7-ից ի վեր։
Կարծիքներ