ԱՄՆ պատվիրակությունը հոկտեմբերի 9-10-ը կհանդիպի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ
Հանդիպումը կլինի առաջինը կողմերի միջև Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, նշում է Reuters գործակալությունը:
Հոկտեմբերի 9-10-ը ԱՄՆ պատվիրակությունը կհանդիպի Դոհայում արմատական «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Reuters-ը ՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով` այս հանդիպումը կլինի առաջինը կողմերի միջեւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Ամերիկյան պաշտոնյաները, ըստ Reuters-ի, կփորձեն ճնշում գործադրել Թալիբանի վրա՝ ապահովելու համար ԱՄՆ-ի և Աֆղանստանում մնացած երկրների քաղաքացիների անվտանգ տարհանումը, ինչպես նաև Թալիբանի ձեռքում գտնվող ամերիկացիների ազատ արձակումը:
Կարծիքներ