Միջազգային տիեզերակայանում հրամանատարի գործառույթներն առաջին անգամ կկատարի եվրոպացի կին տիեզերագնացը

Միջազգային տիեզերակայանում հրամանատարի գործառույթներն առաջին անգամ կկատարի եվրոպացի կին տիեզերագնացը

Տիեզերագնաց Սամանտա Կրիստոֆորետտին կդառնա պատմության մեջ առաջին եվրոպացի կին հրամանատարը Միջազգային տիեզերակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Եվրոպական տիեզերականգործակալության մամուլի հաղորդագրության մեջ: 

Հաղորդվում է, որ Կրիստոֆորետտին կգլխավորի 68-րդ արշավախումբը Միջազգային տիեզերակայանում և տիեզերագնացներին կմիանա 2022 թվականին ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Չել Լինդգրենի և Բոբ Հայնսի հետ: Նրանք ՄՏԿ կթռչեն SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով:

«Վերադառնալ ՄՏԿ՝ Եվրոպան ներկայացնելու համար, պատիվ է ինձ համար: Ես հպարտությամբ եմ ընդունում իմ նշանակումը ՄՏԿ-ի հրամանատարի պաշտոնում և անհամբերությամբ սպասում եմ տիեզերքում և Երկրում կուտակված փորձի կիրառման տաղանդավոր թիմի հետ ուղեծրում»,- ասել է իտալուհին:

Նշվում է, որ Կրիստոֆորետտին դարձել է 5-րդ եվրոպացի հրամանատարը Միջազգային տիեզերակայանում:

Նախկինում հրամանատար կանայք արդեն եղել են ՄՏԿ-ում: Տիեզերագնացների անձնակազմը տարբեր ժամանակներ գլխավորել են ամերիկուհիներ Սունիտա Ուիլյամսը, Շենոն Ուոլքերը և Փեգի Ուիթսոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում