Մայիսի 31-ից Շվեդիան հարևան երկրների քաղաքացիներից COVID-19-ի թեստ չի պահանջելու

Մայիսի 31-ից Շվեդիան հարևան երկրների քաղաքացիներից COVID-19-ի թեստ չի պահանջելու

Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի այն քաղաքացիները, որոնք կժամանեն Շվեդիա, մայիսի 31-ից այլևս ստիպված չեն լինի ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեդիայի ՆԳ նախարար Միքայել Դամբերգը:

«Սկանդինավյան երկրները մայիսի 31-ից կազատվեն մուտքի սահմանափակումներից»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Շվեդիա ժամանող զբոսաշրջիկները դեռ ստիպված են բացասական թեստի արդյունք ներկայացնել հյուսիսային տարածաշրջանի համար։

«Հյուսիսային Եվրոպայի մնացած երկրները դեռ պատրաստ չեն անել այն, ինչ անում է Շվեդիան: Մենք վերջինը սահմանափակումներ կիրառեցինք, իսկ այժմ դրանք առաջինը հանեցինք»,- պարզաբանել է Դամբերգը:

ԵՄ-ի մյուս երկրներից և Եվրոպական տնտեսական գոտու տարածաշրջանից ճանապարհորդները մինչև հունիսի 30-ը, սահման հատելիս, դեռ պետք է ցույց տան COVID-19 բացասական վկայագիր: ԵՄ-ից և ԵՏԳ-ից դուրս գտնվող երկրների ռեզիդենտների համար Շվեդիա ճանապարհորդելու արգելքը երկարացվել է մինչև օգոստոսի 31-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում