Վերջին 1 շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել է. վարակումների թիվն աճել է ավելի քան 4 միլիոնով

Վերջին 1 շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել է. վարակումների թիվն աճել է ավելի քան 4 միլիոնով

Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվն աճել է ավելի քան 4 միլիոնով, ինչը համավարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին:

Հաղորդվում է, որ մահվան դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 67 հազարով:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 16-ից 22-ը աշխարհում գրանցվել է վարակման 4 060 891 նոր դեպք, իսկ կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 67 221: Երկու ցուցանիշներն էլ գերազանցում են նախորդ 7 օրերի ընթացքում ստացված տվյալները, երբ գրանցվել էր վարակման 3 977 223 նոր դեպք, իսկ մահացել էր 59 699 մարդ:

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ում համարում են, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճի մասին տվյալները վկայում են համավարակի «համաշխարհային տեմպերի նվազման մասին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում