Իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար
Իտալիայի նավահանգիստներն ապրիլի 17-ից փակ կլինեն ռուսական նավերի համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Stampa»-ին:
«Վաղվանից իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար, արգելքը կտարածվի նաև փետրվարի 24-ից հետո դրոշը փոխած նավերի վրա»,- հայտնել է Նավահանգստային մարմնի գլխավոր հրամանատարությունը:
Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտնել էին, որ որոշում է կայացվել ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ:
Կարծիքներ