Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնի շրջանակներում հոկեյի տղաների մրցաշարը չի հետաձգվի

Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնի շրջանակներում հոկեյի տղաների մրցաշարը չի հետաձգվի

Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնը (EYOF) պետք է կայանար այս տարվա փետրվարին, սակայն  պանդեմիայի պատճառով հետաձգվել է և այն կանցկացվի գալիք տարվա մարտի 20-25-ը՝ Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Սակայն որոշվել է այդ ստուգատեսի ծրագրում ընդգրկված հոկեյի տղաների  մրցաշարն անցկացնել այս՝ ընթացիկ  դեկտեմբերի 13-17-ը։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Առաջիկա EYOF-ում հոկեյի մրցաշարի կարգավիճակն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիներին։ Վուոկատիում կխաղան վեց  հավաքականներ, որոնց տարիքը 18-ն  է, մեկ տարով ավելի, քան նախորդ անգամ, երբ հանդես էին գալիս մինչև 17 տարեկանները։

2022թ. 47 երկրների ավելի քան  երկու  հազար մարզիկ-մարզուհիներ փառատոնի ծրագրով իրենց ուժերը կփորձեն մյուս  ինը մարզաձևերում՝ լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, աղջիկների հոկեյ, սնոուբորդ, դահուկացատկ, չմշկասահք, գեղասահք,  շորթ տրեկ և դահուկային երկամարտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում