Դոլարի և եվրոյի փոխարժեքները շարունակում են բարձրանալ․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Դեկտեմբերի 7-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 492.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.38 դրամով:
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 555․14 դրամ (աճել է 0․37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 652.79 դրամ (աճել է 1.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.62 դրամ (նվազել է 0․04 դրամով)։
Կարծիքներ