Կրեմլում պարզաբանել են՝ ինչին է միտված Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով ծրագիրը
Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով միջոցների համալիր ծրագիրը միտված է տարածաշրջանում կրակի դադարեցման եւ մարդկանց վերադարձի համար անվտանգ պայմանների ապահովմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Համաձայնեցված միջոցների համալիրը բավականին երկարատեւ հեռանկար ունի՝ 5-ամյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել, եթե կողմերից մեկը չհայտարարի հակառակի մասին: Դա լուրջ փաստաթուղթ է, որն առաջին հերթին նպատակ ունի երաշխավորել ցանկացած ռազմական բախման դադարեցում, մարդկանց վերադարձ իրենց բնակավայրեր, նրանց անվտանգության ապահովում եւ այլն»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ