Աթենքի անտառային հրդեհները հաջողվել է վերահսկողության տակ առնել
Արդեն երրորդ օրն է, ինչ Հունաստանի հարյուրավոր հրշեջներ պայքարում են Աթենքի շուրջ մոլեգնող անտառային հրդեհների դեմ: Եղանակի բարենպաստ պայմանների շնորհիվ հրշեջներին հաջողվել է վերահսկել կրակի առաջխաղացումը: Այս մասին տեղեկացնում է France24-ը:
Հունաստանի մայրաքաղաքում վերջերս բռնկված հրդեհն ամենախոշորներից մեկն է վերջին 20-30 տարվա ընթացքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 270 հրշեջ, ներգրավված է 16 օդանավ:
Տուժածներ չկան, սակայն բազմաթիվ տներ ու կառույցներ մասամբ կամ հիմնահատակ այրվել են: Տարերային աղետի պատճառով տարհանվել են տասնյակ գյուղերի բնակիչներ:
Կարծիքներ