Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254 քաղաքացու
Հունվարի 16-ի՝ ժամը 08։00-ից մինչև հունվարի 19-ը՝ ժամը 08։00-ը, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «Ճանշին»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 128 տրանսպորտային միջոց և 254 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:


Կարծիքներ