Փրկարարները Բաթումիում փլատակների տակից կնոջ դի են հանել
Վրացի փրկարարները Բաթումիում մասամբ փլուզված բնակելի շենքի փլատակներից տարեց կնոջ դի են հանել: Այդ մասին շաբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Գերատեսչության տվյալներով՝ կինը փլուզման հայտնաբերված առաջին զոհն էր: Ավելի վաղ փրկարարները փլատակներից ողջ էին դուրս բերել չորս մարդու, այդ թվում ՝ մեկ երեխայի:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ