Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, փաթեթը բազային կարիքը հոգալու է. նախարար

Երբ մարդն անհրաժեշտություն է ունենալու վիրահատության, հետազոտության, փաթեթը բազային կարիքը հոգալու է. նախարար

«Ապահովագրական փաթեթները ծառայությունների որոշակի շրջանակ են իրականացնում, մեզ համար կարևոր են, թե առողջապահական որ ծառայություններն են փաթեթի մեջ ներառվելու»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առողջապահական ապահովագրության համակարգին, ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ այդ մասով շատ են կարևորում հանրային իրազեկումը, որպեսզի ամեն ինչ լինի թափանցիկ և հասկանալի:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ փաթեթի մեջ ներառվելու է այն ծառայությունների հիմնական մասը, որոնց համար մեր քաղաքացիները ֆինանսական բարդությունների առաջ են կանգնում։

Երբ մարդն անհրաժեշտություն  է ունենալու վիրահատության, հետազոտության, այս փաթեթը այդ բազային կարիքները հոգալու է։ Իհարկե, կլինեն ծառայություններ, որոնք ապահովագրական փաթեթից դուրս կմնան և սա կլինի մասնավոր ապահովագրական ընկերությունների համար կարևոր դաշտ՝ փակելու դրանք»,- ասել է նախարարը՝ եզրափակելով, որ ծառայությունների հստակ ցանկ է լինելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում