Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW-ն և Infiniti-ն․ կա զոհ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 23։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infiniti» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին, երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «Էրեբունի» ԲԿ․ տուժածներից մեկը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան։
Կարծիքներ